Օլիմպիկոս

Օրերից մի օր Հայաստանի արքա Վարազդատը ստանում է հրավեր Հունաստանից, որով խնդրում են ուղարկել լավագույն բռնցքամարտիկին, մասնակցելու Օլիմպիական խաղերին՝Աթենքում:Հիշելով իր մարզական անցյալը՝արքան որոշում է անձամբ մեկնել Հունաստան և մասնակցել Օլիմպիական խաղերին: Իրեն է միանում նաև թագավորական ընտանիքը:Անցնելով արկածներով լի ուղի,նրանք հասնում են Հունաստան,սակայն արքային հետապնդում է նրա թշնամին՝Մոլլաթոռը,ով օգտվելով առիթից ցանկանում է սպանել առքային և տիրանալ հայոց գահին:Մոլլաթոռի ջանքերով, թագավորական ընտանիքը ստիպված է լինում անցնել բազմաթիվ փորձությունների միջով,սակայն միասնության և աքայի հզորության շնորհիվ,Վարազդատը դառնում է Օլիմպիական խաղերի չեմպիոն և փառքով վերադառնում Հայաստան: Մուլտֆիլմը լուսաբանում է հայոց արքայի մարզական նվաճումների մասին պատմությունը,որը հիմնաված է պատմական փաստերի վրա: Օլիմպիական խաղերի թանգարանում,որը գտնվում է Հունաստանի Օլիմպիա քաղաքում ,պահպանվել է Օլիմպիական խաղերին հաղթանակած մարզիկների անուններով հնագույն մարմարե տախտակը: Համաձայն այդ տախտակի գրության, 394 թվականին Օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել ՝Արշակունյաց թագավորության տիրակալ ՝Վարազդատը ,ով բռնցքամարտ մարզաձևում կրել է փառահեղ հաղթանակ և արժանացել է <<Օլիմպիկոս>>-ի կոչմանը:

Օլիմպիկոս

Go Back